Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 22-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 28-ամյա Կարեն Շ.-ն եւ հայտնել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող խանութում իր քրոջ երեխայի գրպանից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Կարեն Շ.-ի մայրը հաղորդում էր տվել, որ հագուստ փորձելու պատրվակով մուտք են գործել նշված հագուստի խանութի հանդերձարան եւ բաճկոնի գրպանից գողացել իր թոռնիկի` 2003 թ. ծնված Լիլիթ Շ.-ին պատկանող 15.000 դրամը եւ բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:

Փետրվարի 23-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքից բերման են ենթարկել 33-ամյա Խաչատուր Գ.-ին, ով խոստովանել է հանցագործությունը:

Ձեռնարկվում են միջոցառուներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Խաչատուր Գ.-ն խոստովանել է, որ փետրվարի կեսերին, հստակ օրը չի հիշում, գնումներ կատարելու պատրվակով մտել է Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 1/18 հասցեում գտնվող մթերային խանութ եւ սեղանից գողացել է վաճառողուհուն պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 36-ամյա Նազելի Մ.-ն է:

Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Խաչատուր Գ.-ն խոստովանել է, որ փետրվարի կեսերին, հստակ օրը չի հիշում, գնումներ կատարելու պատրվակով մտել է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 12 եւ 15 շենքերի հարեւանությամբ գտնվող հագուստի խանութ եւ գողացել է ջինսե տաբատ:

Խանութի տնօրենից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է քննություն: