Մկնդեղից թունավորված էջմիածնցի 1-ամյա փոքրիկին դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Մուրացան» բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունքից:
Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո փոքրիկը լիովին ապաքինվել է:
Փոքրիկը հիվանդանոց ընդունվելուց հետո տեղափոխվել էր Վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվել էր բավարար:
Նշենք, որ փոքրիկի, մոր խոսքով, առանց հսկողության մնալով, դարակից հանել էր մկնդեղն ու կերել:





























