Փետրվարի 28-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հեեւանքով ավտոճանապարհը փակ է: 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ  ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածից հեռացրել են քարաբեկորները, իսկ «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրել են. երթեւեկությունը վերականգնվել է: