Գյումրու տնակներից մեկի հարակից տարածքում SOS Gyumri ծրագրի շրջնակներում բարեգործական համերգով հանդես եկավ համաշխարհային ճանաչման ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը: Հայաստանի տարբեր ծայրերից ու արտերկրից ժամանած հանդիսատեսը, ուղիղ հեռարձակմանը հետեւող հազարավոր հեռուստադիտողները Տիգրանի մոգական ստեղնների հնչյունների ներքո էլ ավելի խորությամբ գիտակցեցին խնդրի կարեւորությունը:
Կազմակերպիչների փոխանցմամբ, համերգի վերջում կազմակերպված դրամահավաքի արդյունքում հանգանակվեց 546.120 դրամ: ՀԷՑ Շիրակի մարզի «Կարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը փոխանցեց 1 մլն դրամ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի բարեգործական հիմնադրամը՝ 545.000 դրամ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը՝ 500.000 դրամ, Լարիսա Մինասյանը՝ 200 ԱՄՆ դոլար:
ԱԺ պատգամավորներից մեկը (անունը կհրապարակենք ավելի ուշ) նվիրաբերելու է 1 բնակարան կամ դրան համարժեք գումար:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին Հս. պողոտայում մեկնարկելու է դրամահավաք՝ Երեւանը Գյումրու կողքին խորագրով: Նախագծի ավարտին մնաց 23 օր, դրամահավաքը շարունակվում է:
http://www.crowdfunder.co.uk/day-of-shame
հաշվեհամարներ՝
220061854463000 Հայկ Բարսեղյան, Arca: 4083100100242585 Մերի Մելիքսեթյան





























