Սումգայիթի ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։
Արցախի նախագահը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։





























