Վրաց ընդդիմադիր լրագրող, ներկայումս չգործող «202» հեռուստաալիքի հիմնադիր Շալվա Ռամիշվիլին, 4 տարի ազատազրկումից հետո, այսօր՝ օգոստոսի 26-ին ազատ է արձակվել, հաղորդում է Civil Georgia-ն։

Ռամիշվիլու կինը՝ Թեյա Աբաշմաձեն պատմել է, որ իր ամուսինը արդեն եկել է տուն, որտեղ արդեն սկսել են հավաքվել նրա նկերները։ 2006 թ-ի մարտին նախորդ խորհրդարանի պատգամավոր Կոբա Բեկաուրիից խոշոր գումար հափշտակելու համար դատապարտված Ռամիշվիլին չի ընդունել իր մեղքը։ Նա ամբողջապես անցկացրել է իր պատժի ժամկետը, եւ իշխանություններից նույնիսկ մեկ անգամ պատժի ժամկետը նվազեցնելու նպատակով ներում չի խնդրել ։

«Ռեզոնանսի» թերթի հրապարակած Ռամիշվիլու բանտում գրած բաց նամակում նշված է, որ նա պատիժ է կրել կեղծված մեղադրանքների հիման վրա, եւ ընդգծել է, որ մինչեւ մահը կանգ չի առնելու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ պայքարում։