SOS Gyumri ծրագրի շրջանակներում այսօր՝ փետրվարի 28-ին Հյուսիսային պողոտայում անցկացված դրամահավաքի ժամանակ հավաքվել է 1.200.680 դրամ, 30 եվրո, 400 դոլար, 920 ռուբլի 37.000 պարսկական ռիալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նախաձեռնության մասնակից Մաքսիմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ SOS Gyumri ծրագրի շրջնակներում բարեգործական համերգով հանդես էր եկել ճանաչված ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը: Կազմակերպիչների փոխանցմամբ, համերգի վերջում կազմակերպված դրամահավաքի արդյունքում հանգանակվել էր 546.120 դրամ: ՀԷՑ Շիրակի մարզի «Կարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը փոխանցել էր 1 մլն դրամ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի բարեգործական հիմնադրամը՝ 545.000 դրամ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը՝ 500.000 դրամ, Լարիսա Մինասյանը՝ 200 ԱՄՆ դոլար:
ԱԺ պատգամավորներից մեկը նվիրաբերելու է 1 բնակարան կամ դրան համարժեք գումար, իսկ այսօր հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին Հս. պողոտայում մեկնարկելու է դրամահավաք՝ Երեւանը Գյումրու կողքին խորագրով: Դրամահավաքը շարունակվելու է:
































