Ոստիկանության Նոր նորքի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 43-ամյա Վահրամ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 1999 թ. ապրիլի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 334 հոդվածի (Հանցագործությունը պարտակելը) 1-ին մասի մեղադրանքով:

Վահրամ Մ.-ն կալանավորվել է: