Սիրիայում մեկնակել է հրադադարի գործընթացը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պետությունների ղեկավարները, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահները սկզբից եւեթ շեշտում էին, որ կայուն հրադադար տանող ճանապարհը հեշտ չի լինելու, այն ի սկզբանե չէր կարող հեշտ լինել՝ Սիրիայի շուրջ իրավիճակի բարդության կապակցությամբ, միեւնույն ժամանակ կարեւոր է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, հիմա դրանց համապատասխան արվել են գլխավոր քայլերը: Գործընթացը սկսվել է, նախապես պարզ էր, որ այն չի կարող հեշտ լինել: Դրա հետ մեկտեղ մենք գիտենք մեր զինվորականների հաղորդագրություններից, որ հրադադարը ուժի մեջ է մտել»,- հայտնել է Պեսկովը:





























