Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանությունը շղթայել է մետրոպոլիտենի «Օկտյաբրսկոե պոլե» կայարանը, որտեղ անհայտ անձը՝ երեխայի արյունոտ գլուխը ձեռքին, սկսել է բացականչել «Ալլահ աքբար», հայտնում է ՌԲԿ-ն։
Նրա հագին սեւ հագուստ է։ Ոստիկանությունը փակել է Բիրյուզովի փողոցը։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու Քննչական կոմիտեի աշխատակիցները։
Երեխայի սպանության կասկածանքով «Օկտյաբրսկոե պոլեի» շրջակայքում ձերբակալվել է դայակը։ Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։ Դեռեւս պարզ չէ, թե կապ ունի դա արդյոք մետրոյում կատարվածի հետ։
Գլխատված երեխայի մարմինը հայտնաբերվել էր «Նարոդնոե Օպոլչենիե» փողոցի բնակարանում հրդեհը մարելու ժամանակ։





























