Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն մեկնել է Բաքու՝ Հարավային գազային միջանցքի խորհրդականների խորհրդի նիստին մասնակցելու համար։ Նախարարների հանդիպմանը քննարկվելու է «Շահ Դենիզ» նախագծի երկրորդ փուլի ընթացքը եւ Տրանսատլանտյան գազատարի ու Տրանսադրիատիկ գազատարի նախագծերը, որոնցում Վրաստանը ռազմավարական դեր է խաղում։

Նախագծերից մեկի շրջանակներում Վրաստանում կատարվելու է 2 մլրդ դոլարի ներդրում, եւ երկիրը 2019թ.-ից կկարողանա բնական գազի լրացուցիչ ծավալներ ստանալ արտոնյալ գներով, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Նիստն այսօր բացելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նիստին ներկա են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի, Սերբիայի էներգետիկայի նախարարների ղեկավարած պատվիրակությունները, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան ներկայացուցիչները։