ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի եւ Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսեւորումները:
ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցների տնօրենները եւս ստացել են համապատասխան հանձնարարականներ:




























