Փետրվարի 28-ին, ժամը 18-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ի հատվածում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Թալինի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:





























