Երեւանում կկազմակերպվեն տեղային շաբաթօրյակներ՝ բակային տարածքներն ու փողոցները ձմռան ընթացքում կուտակված աղբից մաքրելու համար: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 29-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ   քաղաքացիների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ երեւույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 40 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետամուտ լինել արձանագրությունների հիմնավոր եւ պատշաճ կազմմանն ու հետագա ընթացքին:

Շարունակվում է հսկողությունը «Սանիթեք» ընկերության կողմից  իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ Ավան եւ Էրեբունի վարչական շրջաններում կատարվող սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ: