Երեւանում ապամոնտաժվել է քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող 16 գովազդային վահանակ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 29-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Նախորդ շաբաթ արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը գույքագրել է մայթերին տեղադրված եւ քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները: Արդյունքում ապամոնտաժվել է թվով 16 գովազդային վահանակ, մյուսների մասով տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դրանք այլ վայրեր տեղափոխելու համար: