ՌԴ հատուկ ծառայությունները 4 տարեկան աղջկան գլխատած կնոջ մարմնի վրա ազոտ պարունակող չպարզված պայթուցիկի հետքեր են հայտնաբերել։ LifeNews-ի տեղեկություններով՝ փորձագետները ստուգել են կնոջ ձեռքերը եւ համապատասխան եզրակացության եկել։
«Գազի անալիզ անող սարքը ցույց է տվել, որ կինը վերջին մի քանի ժամվա ընթացքում գործ է ունեցել ինչ-որ պայթուցիկ նյութի հետ։ Սակայն հնարավոր է, որ խոսքը դյուրավառ նյութի մասին է, որով նա հրդեհել է տունը»,- ասել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը։
Ներկայումս հատուկ ծառայությունները փնտրում են ձերբակալված կնոջ ամուսնուն, որպեսզի անհրաժեշտ քննչական միջոցառումներ անցկացնեն։ Աղբյուրների փոխանցմամբ՝ կինը կարող էր թեթեւ թմրանյութերի ազդեցության տակ լիներ։
Քրեական գործի հետաքննությունը իր հսկողության տակ է վերցրել ՌԴ ԱԴԾ-ն։





























