Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Թուրքիայի վարքը Սիրիայում անկանխատեսելի է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Թուրքիայի վարքը Սիրիայում անկանխատեսելի է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թուրք գործընկերները չեն  հրաժարվել միջսահմանային հարվածների գաղափարից, Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի տարածքում կոնկրետ «գոտիներ» ձեւավորելու գաղափարից։ Այստեղ շատ վտանգավոր իրավիճակ է այն առումով, թե ինչպես իրեն կպահի Անկարան»,- ասել է նա։

Ավելի վաղ հաշտեցման ռուսական կենտրոնը դիմել էր ամերիկյան կենտրոնին՝ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքը գնդակոծելու բացատրություններ ստանալու համար։