Մոսկվայի հարավում՝ Ցարիցինոյի շրջանում գիշերը փողոցային մրցարշավորդը բախվել է հետիոտնների խմբին: Մեկ մարդ վիրավորվել է, եւս հինգը՝ վնասվածքներ են ստացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Այս գիշեր սթրիթռեյսերները՝ փողոցային արշավորդները Պրոմիշլեննիյ փողոցում մրցումներ են կազմակերպել, որի ընթացքում էլ տեղի է ունեցել վթարը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նախնական տվյալներով, վրարոդը չի կարողացել կառավարել մեքենան, իսկ տուժածները հանդիսատեսներն են եղել: