Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին, ժամը 16.05-ին, բաժին են հրավիրել 34-ամյա Արման Բ.-ին, ով բացատրություն է տվել, որ 2015 թ. հոկտեմբերի 28-ին, առանց համապատասխան թույլտվության, իրենց շենքի հին խողովակաշարերից ապամոնտաժել եւ գողացել է մոտ 30 մ մետաղյա խողովակ, որը 12.400 դրամով վաճառել է 53-ամյա Վաչագան Ա.-ին:

Գողոնը հայտնաբերվել եւ վերցվել է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: