Սոցիալական ցանցերի նոր հիթ են դարձել ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի «վերածվող» կատուները։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ կատվային նմանակների լուսանկարները հրապարակվում են #trumpyourcat հեշթեգի տակ։

The Telegraph-ն իր հերթին ենթադրում է, որ ինտերնետ օգտատերերը սիրում են ծաղրել Թրամփին, ինչպես որ սիրում են կատուների լուսանկարներ նայել, իսկ հիմա այդ երկու սիրելի զբաղմունքները կարելի է համատեղել։

Յուրօրինակ ֆլեշմոբին միացել են նաեւ այլ կենդանիներ, այդ թոշվում՝ ճագարներ, շներ եւ կզաքիսներ, փոխանցում է Gazeta-ն։