Թուրքիայի խորհրդարանում 129 երկրների հետ ստեղծված բարեկամական խմբերի ցանկից Ռուսաստանը հանվել է։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի նոր ցանկը, որում ներկայացված են եղել 129 երկիր։  Նոր ընդունված ցանկում ՌԴ-ն չի ընդգրկվել։

Ցանկում տեղ չեն գտել նաեւ Հայաստանը, Սիրիան, Իսրայելը եւ Եգիպտոսը։