Պետերբուրգում հոսպիտալացվել է հայտնի երաժիշտ Ալեքսանդր Ռոզենբաումը:

«Ալեքսանդր Ռոզեմբաումը հիվանդանոց է տեղափոխվել, բայց առողջության հետ կապված լուրջ խնդիր չկա»,- ասել է երաժշտի կոլեկտիվի անդամներից մեկը, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել:

Լրատվամիջոցների տեղեկություններով, արտիստին հիվանդանոց են տեղափոխել սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

Ըստ Gazeta-ի, հայտնի է դարձել նաեւ, որ նա վատ է զգացել Սիրիայից վերադառնալուց հետո, ուր մեկնել էր՝ «Հմեյմիմ» ավիաբազայում ելույթի համար: