Մոսկվայում 4-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվող Գյուլչեխրա Բոբոկուլովայի մոտ հոգեկան խնդիրները կարող են կապված լինել ամանորյա տոների առիթով Ուզբեկստանում անցկացրած իրադարձությունների հետ: Իրավապահ մարմինների աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հաղորդել է, որ պարզվել է, որ Բոբոկուլովան անցյալ տարվա դեկտեմբերի վերջին մեկնել է Ուզբեկստան՝ արձակուրդի, եւ շուրջ մեկ ամիս անց վերադարձել Ռուսաստան:

Նա այդ ընտանիքում որպես դայակ աշխատել է 3 տարի: Երեխաների ծնողների կողմից նրանից բողոք չի եղել, կնոջ պահվածքում այդ ընթացքում որեւէ տարօրինակություն չի նկատվել:

Աղբյուրի համաձայն, ռուսական հատուկ ծառայություններն իրենց ուզբեկ գործընկերների օգնությամբ փորձում են պարզել, թե արձակուրդի ընթացքում ում հետ է շփվել Բոբոկուլովան եւ ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել նրա հոգեկան խանգարմանը, ինչի արդյունքում նա սպանել է մանկահասակ երեխային:

Ձերբակալվածին հարցաքննելու փորձերն առայժմ զգալի արդյունքի չեն հանգեցրել: Նա չի կարողանում տրամաբանորեն պատասխանել հարցերի, ինչը կարող է կապված լինել ինչպես որեւէ թմրամիջոցի ազդեցության, այնպես էլ փսիխոզի հետ:

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի 38-ամյա քաղաքացուն ձերբակալել են երեխայի գլուխը ձեռքին: Աղջկա գլխատված մարմինը հայտնաբերել են Ժողովրդական ապստամբություն փողոցի բնակարաններից մեկում հրդեհը մարելուց հետո: