Մեծ Բրիտանիայի Էյվոնի Սթրաթֆորդ քաղաքում՝ Սուրբ Երրորդության եկեղեցում, գրող Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյակի կապակցությամբ  իրականացվել է մեծն դրամատուրգի գերեզմանի ռադիոլոկացիոն նկարահանումը, հայտնում է ВВС-ն։

Սքանավորման նպատակն է հողի տակ գտնել Շեքսպիրի հետ թաղված իրեր կամ մարդկանց։ Պատմական աղբյուրներից հայտնի է, որ նրա մարմնի կողքին թաղված են գրողի ընտանիքի 5 անդամներ՝ կինը՝ Աննան, դուստրը՝ Սյուզաննան, փեսան՝ Ջոն Հոլլը եւ թոռնուհու առաջին ամուսինը՝ Թոմաս Նեշը։

Գիտնականները մի քանի ենթադրություն ունեն. առաջինի համաձայն՝ Շեքսպիրի գերեզմանի տակ ընդարձակ տոհմական դամբարան է, իսկ մյուս վարկածի համաձայն՝ գերեզմանը դատարկ է, եւ Շեքսպիրի մարմինն այնտեղ չէ։ Հետազոտության հեղինակները խոստանում են հանրությանը տեղյակ պահել ուսումնասիրությունների մասին մի քանի շաբաթից, փոխանցում է Lenta-ն։

Թեպետ Շեքսպիրի գերեզմանը ֆիզիկապես հասանելի է եղել, այն երբեք չի բացվել, մասնավորապես գերեզմանաքարի վրա փորագրված տողերի պատճառով. «Ընկե՛ր, ի սեր Աստծու, մի՛ փորիր մասունքները այս հողի. ձեռք չտվողն օրհնյալ է դարեդար, եւ անիծյալ՝ իմ փոշուն դիպչողը»։