Չինաստանի ռազմածովային ուժերը ստացել են առաջին ինքնագնաց լողացող դոկ Huachuan №1-ը, որի մեջ հնարավոր է մարտական նավեր վերանորոգել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
People's Liberation Army Daily-ի տեղեկություններով՝ ՌԾՈւ կազմում ինքնագնաց դոկ հայտնվելուց հետո հնարավոր կլինի նավերի մարտունակությունը վերականգնել կարճ ժամկետներում։
Նրանում հնարավոր կլինի սպասարկել քրեյսերներ եւ ականակիրներ, ինչպես նաեւ սուզանավեր։ Ավիակիր նավեր չեն սպասարկվի։































