Թուրքական Հաթայ նահանգում ավտովթարի հետեւանքով տուժել է 17 մարդ, հայտնում է Cihan գործակալությունը։
Ականատեսները նշում են, որ դուրս է եկել ավտոբուսի հետեւի անվադողը, ինչից հետո միկրոավտուբուսը շրջվել է։ 22 ուղեւորներից 17-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, հայտնում է Trend-ը։





























