Ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ Երեւանի Տիգրան Մեծի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ եւ զեղչի քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 58-ամյա Քաջիկ Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: