54-ամյա կինը ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տնից գողացել են բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է բնակարանային գողություն կատարելու համար փետրվարի 23-ին բերման ենթարկված՝ 36-ամյա Արմինե Հ.-ն, ով տվել է խոստովանական ցուցմունք:

Արմինե Հ.-ն ձերբակալվել է:

Քննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 36-ամյա Արմինե Հ.-ն էլի մի շարք գողություններ է կատարել տարբեր բնակարաններից:

Բնակարաններից գողություններ կատարող 36-ամյա Արմինեին վերջապես հայտնաբերել են