Թուրքիայում մեծ արձագանք են գտել սոցկայքերում տարածված լուրերը, թե փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշը ռուս սիրուհուց որդի է ունեցել։
Թուրքական Sozcu-ն գրել է, թե Անկարայի էլիտար ծննդատներից մեկում գաղտնիության պայմաններում ընդունել են հղի ռուս կնոջ, ում համար ազատել էին մի ամբողջ հարկ։ Եւ այդ կինն ըստ սոցկայքերում շրջանառվող լուրերի, եղել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի սիրուհին։
Թուղրուլ Թյուրքեշն օրեր անց ստիպված է եղել հանդես գալ պարզաբանմամբ, թե այդ կինը սիրուհի չէ, այլ իր ապագա կինն է։ Նա պնդել է, թե նրա հետ դեռ չի ամուսնացել, քանի որ նախկին կնոջից իրավաբանորեն դեռ չի բաժանվել։





























