Այս տարի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ամենահայտնի ինտելեկտուալ խաղի համաշխարհային առաջնությունը կընթանա Հայաստանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։

«Ծաղկաձորը երեք օրով (նոյեմբերի 11-14-ը) վերածվելու է ինտելեկտուալների համաշխարհային մայրաքաղաքի: Ավելորդ է ասել, թե ինչ մեծ ռեզոնանս ու դրական հետևանքներ այն կունենա միջազգային մամուլում և Հայսատանում ինտելեկտուալ շարժման հետագա զարգացման վրա:

Որպես կազմկոմիտեի համանախագահ պարբերաբար կտեղեկացնեմ ձեզ մեր աշխատանքների մասին»,- գրել է Աշոտյանը։