Փետրվարի 29-ին, ժամը 13.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի 32 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նույն օրը, ժամը 21.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 129/ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ եւ նրա 16-ամյա որդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: