Ռադիոտեխնիկական եւ օպտիկա-էլեկտրոնային հետախուզության նորագույն ռուսական Տու-214 Ռ օդանավը, որը փետրվարի կեսին ժամանել էր Սիրիա, վերադարձել է տեղակայման վայր՝ Ղազախստանի ավիաբազա։ Օդանավի երթուղուն կարելի է հետեւել Flightradar24 կայքում։

RA-64514 համարանիշով օդանավը անցել է Սիրիայի տարածքով, Բաղդադի երկնքով, Իրանի հյուսիս-արեւմուտքով, հետո Կասպից ծովով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տու-214 Ռ2 օդանավերը դեռեւս չեն հանձնվել ՌԴ ՊՆ-ին եւ գործում են փորձնական շահագործման սկզբունքով։