Փետրվարի 29-ին, ժամը 14.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշեն թաղամասից Արտաշատ քաղաք տանող ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող բետոնե սյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: