Ռուսաստանի Թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայությունը պատրաստ է ստուգել նախօրեին Մոսկվայում 4-ամյա երեխային գլխատած կնոջը, որը կարող էր PVP սինթետիկ թմրանյութի ազդեցության տակ լինել։ Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Վիկտոր Իվանովը։

«Արտաքին տեսքից դատելով՝ նա կարող էր թմրանյութերի ազդեցության տակ լինել։ Մենք պատրաստ ենք միանալ հետաքննությանը»,- ասել է Իվանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իվանովը նշել է, որ սպանության հետաքննությամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։