Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Թունիսի արտգործնախարար Խմայես ալ-Ջհինաուին մարտի 14-ին քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության եւ զբոսաշրջության հարցեր, Sputnik գործակալությանը հայտնել է ՌԴ-ում Թունիսի դեսպան Ալի Գուտալին:
«Մարտի 14-ին մենք արտգործնախարարների մակարդակում քաղաքական խորհրդակցություններ կանցկացնենք», — հայտնել է նա: Նրա խոսքով, այդ խորհրդակցությունների գլխավոր օրակարգը կդառնան երկու երկրի քաղաքական հարաբերությունները եւ տնտեսական համագործակցությունը:
«Երկկողմ տնտեսական համագործակցությունից բացի, կքննարկվի նաեւ զբոսաշրջությունը: Մենք կուզեինք ավելացնել Ռուսաստանից Թունիս զբոսաշրջիկների հոսքը», — հավելել է դեսպանը:
Կողմերը մտադիր են անդրադառնալ նաեւ տարածաշրջանում, մասնավորապես` Սիրիայում եւ Լիբանանում իրավիճակին, նշել է Գուտալին:





























