Մոսկվան մտադիր է երեքշաբթի Ժնեւում ՄԱԿ՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆֆան դե Միստուրայի հետ քննարկել Թուրքիայի կողմից Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման հարցը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործանխարար Միխայիլ Բոգդանովը։
«Որքանով ես գիտեմ, թուրքական կողմից խախտումներ են գրանցվում։ Կրակ է արձակվում քրդերի դիրքերի ուղղությամբ։ Այդ ամենը քննարկվում է։ Այսօր Ժնեւում կկայանա արտգործնախարար Լավրովի եւ Միստուրայի հանդիպումը։ Մենք այդ հանդիպմանն ակնկալում ենք քննարկել այս թեման»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























