«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից Հրազդանի կիրճում իրականացվող վերակառուցման աշխատանքներով պայմանավորված` մարտի 2-ին` ժամը 06:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի երթեւեկությունը Մանկական երկաթուղու հարակից Օղակաձեւ եւ Ուրուգվայի անվան հրապարակից մինչեւ Հրազդանի կիրճ՝ Երեւան ՀԷԿ N.1 հարակից կամուրջ ճանապարհահատվածում:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: