Հայոց բանակում արտակարգ պատահարները հասցվել են նվազագույնի: Այս մասին այսօր` մարտի 1-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը;
«Արատավոր բարքերի դեմ պետք է պայքարենք միասին: Այսօր մենք արտակարգ պատահարները հասցրել ենք նվազագույնի. նվազել են ՃՏՊ-ները, զենքի հետ վարվելու կանոնների չպահպանման եւ միջանձնային հարաբերությունների խախտման հետեւանքով առաջացած դեպքերը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով` պետք է անել հնարավորը, որ հայոց բանակում միջանձնային հարաբերությունները կատարյալ լինեն, միայն սրան հասնելուց հետո կարող ենք խոսել ազգային բանակի ստեղծման մասին:





























