ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ մարտի 1-ին, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի, բուժվող զինծառայողների եւ նրանց հարազատների հետ, հետաքրքրվել զինծառայողների բուժման ընթացքով եւ մաղթել շուտափույթ ապաքինում:
Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները եւ առկա խնդիրները: Սեյրան Օհանյանը ծանոթացել է ռազմաբժշկական հաստատությունում ապաքինվողների բուժսպասարկման, ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմաններին եւ հատկապես` զինծառայողներին հատկացվող պարենամթերքի տեսականուն, չափաբաժիններին եւ թիկունքային ապահովման հարցերին առնչվող նորմատիվային փաստաթղթերին, տվել է համապատասխան ցուցումներ:































