Սիրիայի Լաթաքիայի նահանգից իրականացված հրետակոծությունը, որից օտարերկրյա լրագրողներ են տուժել, իրականացվել է Թուրքիայի տարածքից: Այդ մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Միջադեպը տեղի է ունեցել լրագրողների լրագրողական շրջանագայության ընթացքում այն բնակավայրերում, ուր արդեն վերադարձել էին խաղաղ բնակիչները:

Կոնաշենկովի խոսքով, ընդհանուր առմամբ ութ արկ է արձակվել լրագրողներից 150-ից  400 մ հեռավորության վրա:  «Արդյունքում լրագրողները թեթեւ քերծվածքներ են ստացել», — ասել է նա:

Կոնաշենկովը պնդել է, որ վնասվածքներ են ստացել լրատվամիջոցների ներկայացուցիչներ Բուլղարիայից, Կանադայից եւ Չինաստանից: Գնդակոծությունն իրականացվել է Թուրքիայի տարածքից, ճշտել է նա: 

Սիրիական բանակի սպաների տրամադրած տեղեկատվության համաձայն, գնդակոծությունն իրականացրել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումը, որի վրա չի տարածվում հրադադարը: