Սիրիայում մեկ օրում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի 15 խախտում է գրանցվել, հայտնում է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման հարցերով ռուսաստանյան կենտրոնը:
Ամենամեծ քանակությամբ խախտումները գրանցվել են Դամասկոսում, Հալեպի պրովինցիաներում, Հոմսում ու Լաթաքիայում:
Նշում են, որ զինված պայքարից հրաժարվելու մասին հայտարարությունը մեկ օրում ստորագրել են «Ջեյշ ալ Իսլամ»,«Էլ Յարմուկ» խմբավորումների ու «Սիրիական ազատ բանակի» 842 անդամներ:





























