Մարդասիրական օգնության շարասյուներում Թուրքիայից Սիրիա զենք է ուղարկվում գրոհայիններին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի բարձր մակարդակի սեգմենտի շրջանակում, տեղեցնում է  ТАСС-ը: 

«Հատուկ առաջադրանք է կանխել դրսից ահաբեկիչների սնուցումը, ինչի համար անհրաժեշտ է փակել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանը, որով, այդ թվում նաեւ մարդասիրական օգնության շարասյուներով, իրականացվում է զենքի մատակարարումը ավազակներին», - ընդգծել է նա:

Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ թուրք լրագրողների` այդ տեղեկությունները հանրայնացնելու փորձերը հետապնդվում են Անկարայի կողմից:   «Այդ մասին հայտնող լրագրողներին դատի են տալիս եւ դատապարտում են բազմաթիվ տարիների ազատազրկման: Դա, իմիջիայլոց, խոսքի ազատության մասին», - նշել է ՌԴ արտգործնախարարը: