Հայաստանում 2016-ին անսովոր տաք փետրվար արձանագրվեց: Այդ մասին մարտի 1-ին լրագրողներին հայտնել է «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նշել է, որ փետրվարի կեսից հանրապետությունում օրական ջերմաստիճանները միշտ միջին վիճակագրականից բարձր են եղել: Նման բան չի դիտարկվել 1966-ից ի վեր:
Սուրենյանի խոսքով, մոտակա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի, չնայած հանրապետությունում նման ֆոն սովորաբար հաստատվում է ապրիլի սկզբից ոչ շուտ: Նախնական կանխատեսումների համաձայն, մարտի 3-4-ը Արարատյան դաշտավայրում օդի ցերեկային ջերմաստիճանը կհասնի +22+23-ի, իսկ ցածրադիր վայրերում` վրացական եւ իրանական սահմանին` +24+25-ի: Ջերմաստիճանը նորմայից 8-12 աստիճանով բարձր կլինի:





























