Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը հարվածներ չեն հասցրել Սիրիայի չափավոր ընդդիմության ջոկատների վերահսկողության տակ գտնվող շրջաններին։ Այս մասին ասված է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակել է ՌԴ ՊՆ կայքը։
«Օդատիեզերական ուժերը հարվածներ չեն հասցրել այն շրջաններին, որոնք գտնվում են Սիրիայի չափավոր ընդդիմության ջոկատների ձեռքում, որոնք միացել են մարտական գործողությունները դադարեցնելու ռեժիմին եւ կատարում են բոլոր պայմանները»,- հայտնել են գերատեսչությունից։
ՊՆ-ից նշել են, որ Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիանալը վկայում է այն մասին, որ «Իսլամական պետության» եւ «Ջաբհաթ ան Նուսրայի» առաջնորդները փորձում են տապալել հրադադարի ռեժիմը կառավարական զորքերի եւ չափավոր ընդդիմության հսկողության տակ գտնվող թաղամասերի վրա կրակելու միջոցով։





























