ՌԴ ՊՆ-ն անօդաչու սարքերով լրացուցիչ 3 համալիր եւ 2 ռադիոլոկացիոն կայանք է տեղափոխել Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ինչպես հայտնել են նախարարությունից, տեխնիկան ավիաբազա է տեղափոխվում, որպեսզի վերահսկի Սիրիայում գործող հրադադարի ռեժիմը։ «Վերջին 3 օրվա ընթացքում ՌԴ ՊՆ-ն լրացուցիչ 3 համալիր եւ 2 ռադիոլոկացիոն կայանք է տեղափոխել Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա, որոնք թույլ կտան արձանագրել ահաբեկիչների կողմից հրետանային համակարգեր օգտագործելու փաստը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հրադադարը խախտողների համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հրետանային զենքերի եւ ականանետների դիրքերը որոշելու համար Սիրիա են տեղափոխվել եւ տեղակայվել հրետանու հետախուզական միջոցների 2 համալիր։