Երեւանում փետրվարի 22-ին դանակահարված 27-ամյա Տիգրան Ասատրյանի վիճակը լավ է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արմենիա ՀԲԿ-ից:
Հիշեցնենք, որ երիտասարդը հիվանդանոց էր դիմել կրծքավանդակի թափանցող եւ զույգ ազդրերի կտրած-ծակած վերքերով փետրվարի 22-ին` ժամը 01:50-ին: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր:
Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ:





























