Երեւանի Սարի թաղի բնակիչներն անհանգստացած են մարտի 1-ին թիվ 47 դպրոցի մոտակայքում գտնվող աստիճանահարթակի քանդվելուց:
NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի պահակ Սամվել Խաչատրյանը նշեց, որ աստիճանահարթակը թաղամասը ոչ միայն կապում է գլխավոր ճանապարհին, այլեւ դրանով աշակերտներն են իրենց վտանգի ենթարկելով դպրոց հասնում:
«Ահագին ժամանակ է` ճաքեր կային, քանի տարի է` անընդհատ քանդվում է, վերջին անգամ անձամբ իմ քեռու տղերքն են սարքել մի թեթեւ: Ժողովուրդն ասում ա`պիտի լրիվ սարքվի, բայց ոչ ոք չի սարքում: Գլխավոր ճանապարհին կապող աստիճաններ են, շատ մարդիկ են էդտեղով գնում-գալիս, ներքեւի շարքի երեխեքն են էդտողով գալիս, մի հոգի չի, երկու հոգի չի, շատ են, վտանգավոր ա»,-ասաց դպրոցի պահակը:
Սամվել Խաչատրյանի խոսքով` բնակիչները պատրաստվում են դիմել թաղապետարան՝ աստիճանահարթակը վերականգնելու ակնկալիքով, նույնիսկ պահանջելու են, որ այն լուսավորվի:
Նշենք, որ մարտի 1-ին, ժամը 14.22-ին բնակիչները ահազանգ են ԱԻՆ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ աստիճանները (8 մետր) մասամբ քանդվել են. առկա է փլուզման վտանգ:

































