«Հրապարակ» թերթը գրում է. «Կրեմլի քարոզիչ Դմիտրի Կիսելյովի կողմից համակարգվող «Գրիբոյեդով» ակումբը տեւական ընդմիջումից հետո այս տարի առաջին հավաքն է անցկացրել։ Ժամանել է Կիսելյովը, իսկ ակումբի հյուրը եղել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան, որը Պուտինի մերձավոր շրջապատից է։
Հավաքին, գրիբոյեդովականներից բացի, մասնակցել է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Տեղեկացանք, որ նա էլ Կիսելյովից հետ չի մնացել ու դժգոհություեւ է հայտնել Հայաստանում ռուսերենի վատ իմացության ու ռուսական մշակույթին անհաղորդ լինելու առիթով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























