Փետրվարի 29-ին, ժամը 04.40-ին, 43-ամյա Գայանե Գ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ փետրվարի 28-ին, ժամը 23.30-ին, Շիրակի փողոցում տաքսու վարորդին խնդրել է կանգնել եւ սպասել իրեն, իսկ երբ քիչ անց վերադարձել է՝ վարորդը հեռացած է եղել` գողանալով ավտոմեքենայի սրահում իր թողած բաճկոնն ու պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու շպարման պարագաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 30-ամյա Անդրանիկ Կ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին եւ ներկայացրել Գայանե Գ.-ի բաճկոնն ու պայուսակը` պարունակությամբ:

Կատարվում է հետաքննություն: