Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 36-ամյա Արսեն Մ.-ին, ով խոստովանել է, որ փետրվարի 20-ից 27-ը Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական տարածքից կատարել է 8 գողություն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողներից մեկը՝ 42-ամյա Գայանե Կ.-ն, հաղորդում է տվել, որ գիշերը գողացել են իրենց շենքի 5-րդ հարկի շքամուտքի լվացքի պարանին կախված հագուստը` պատճառելով մոտ 25.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: